Հա

Քաղաքական

19/04/2021 - 13:30

«Ողջունում ենք Սաուդական Արաբիայի հետ բանակցութիւնները». Խաթիբզադէ

Չորեքշաբթի օրը Թեհրան կը ժամանի Պակիստանի ԱԳ նախարարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պլաններին:

«alikonline.ir» - Չորեքշաբթի օրը Թեհրան կը ժամանի Պակիստանի ԱԳ նախարարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պլաններին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանի նախորդ շաբաթւայ արտաքին քաղաքական զարգացումներն ամփոխելով, Սայիդ Խաթիբզադէն կարեւորել է Վիեննայի բանակցութիւնների կայացումը եւ այդ երկխօսութեան շրջանակն ընդլայնելուն ուղղւած քայլերը, Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների բարելաււման համատեքստում Լաւրովի՝ Իրան կատարած այցը, ինդոնեզական, սերբական կողմերի հետ նախարարների մակարդակով հանդիպումները եւ այդ երկրների հետ յարաբերութիւնների բարելաւմանը միտւած քայլերը, ինչպէս նաեւ՝ Աֆղանստանի հետ համագործակցութեան ընդլայնման ծրագրերը՝ Զարիֆ-Աթմար հանդիպման ընթացքում երկուստեք կապերի բարելաւման փոխադարձ քայլերը:

ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակն անդրադառնալով Իրանի եւ Սաուդական Արաբիայի յարաբերութիւնների վերականգնման մասին բրիտանական պարբերականներից մէկի հրապարակած տեղեկատւութեանը նշել է, որ թերեւս, իրար հակասող լուրեր են հրապարակւել, այդուհանդերձ, Իրանը ողջունում եւ դրական է վերաբերւում այդ երկրի հետ երկխօսութեան ծաւալմանը:

Ինչ վերաբերում է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան համաձայնագրին, Խաթիբզադէն նշել է, որ 5 տարի ժամկէտով երկկողմ պայմանագիրն, աւարտւելուց յետոյ կրկին կը վերահաստատւի:

Իրան-ԱՄՆ յարաբերութիւններին անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ նոր իշխանութիւնների թրամփեան աւանդոյթից հրաժարւելը, այդ երկրին կօգնի Իրանի հետ երկխօսութեան ծաւալման ուղղութեամբ:

Մեկնաբանելով Վիեննայում կայացած բանակցութիւնները, Խաթիբզադէն նշել է, որ այն նոր պայմանագրի ստորագրում չի ենթադրում. «Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի նիստի օրակարգում քննարկւում են Միջուկային գործարքի վերականգնման ուղղիները»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ քննարկւում են երկու ոլորտներում՝ պատժամիջոցների ու միջուկային հարցերում փորձագիտական աշխատանքային խմբերի տեխնիկական գործակցութիւնների արդիւնքներն, այդ թւում՝ Գործարքն անտեսած կողմի անկեղծութեան ճշտգրտման մեխանիզմի մշակման ծրագրերը:

Նա նաեւ նշել է, որ ԱԳ նախարարութիւնն ակտիւ բանակցութիւններ է վարում պատւաստանիւթերի ձեռքբերման ուղղութեամբ եւ 2 մլն. դեղաչափ պատւաստանիւթի ներմուծումն երկիր պայամանաւորւած է նախարարութեան ջանքերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։