Հա

Քաղաքական

20/04/2021 - 13:20

Իսլ. խորհրդարանի նախագահը կառավարութեանը կոչ է արել կիրառել կարանտինային ռեժիմ եւ խստացնել հակահամաճարակային միջոցառումները

Նշելով, որ մենք տեղեակ ենք կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի հերթական նիստի ընթացքում յայտարարել է, որ խորհրդարանականներն իրենց ջանքերը գործադրելու են հակաճգնաժամային միջոցառումների կազմակերպման եւ տնտեսութեանը հասցւած վնասների չէզոքացման ուղղութեամբ:

«alikonline.ir» - Նշելով, որ մենք տեղեակ ենք կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի հերթական նիստի ընթացքում յայտարարել է, որ խորհրդարանականներն իրենց ջանքերը գործադրելու են հակաճգնաժամային միջոցառումների կազմակերպման եւ տնտեսութեանը հասցւած վնասների չէզոքացման ուղղութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով մեր երկրում կորոնավիրուսային իրավիճակի կառավարմանը, նա կառավարութեանը կոչ է արել խստացնել հակահամաճարակային միջոցառումները՝ կիրառել նոր վերահսկողական սահմանափակումներ, այդ թւում, կարանտինային ռեժիմ՝ նոր դէպքերի աճի կառավարման համար:

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներին անդրադառնալով, Իսլ. խորհրդարանի նախագահը նշել է, որ խորհրդարանում ջանքերը մոբիլիզացւելու են համավարակի տնտեսական հետեւանքների չէզոքացման միջոցառումներին եւ ժողովրդին աջակցութեան պլաններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։