Հա

Քաղաքական

21/04/2021 - 10:55

Միջազգային շուկայում 200 մլն. դոզա ֆէյք պատւաստանիւթ է յայտնւել. Առողջապաութեան նախարարութիւնը կոչ է անում հետեւել նախարարութեան ցուցումներին

200 մլն. ֆէյք պատւաստանիւթ է յայտնւել միջազգային շուկայում: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան դեղորայքի վերահսկման հարցերով տնօրէն դոկտ. Հէյդար Մոհհամադին:

«alikonline.ir» - 200 մլն. ֆէյք պատւաստանիւթ է յայտնւել միջազգային շուկայում: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան դեղորայքի վերահսկման հարցերով տնօրէն դոկտ. Հէյդար Մոհհամադին, քաաղքացիներին՝յորդորելով հետեւել պատւաստանիւթերի վերաբերեալ Առողջապահութեան նախարարութեան ներկայացրած տեղեկատւական ցուցումներին:

Իրանում պատւաստանիւթի շուկայում հնարաւոր խաբէութիւններին անդրադառնալով՝ նա նշել է, որ մեր երկրում նոյնպէս ոմանք փորձում են խաբէութեամբ ժողովրդից գումարներ կորզել, հետեւաբար, ժողովրդին յորդորում ենք պատւաստման համար միայն հետեւել Առողջապահութեան պաշտօնական տեղեկատւական ցանցին:

Այդ ցանցն ըստ Մոհհամադիի՝ ներկայացնում է ճշգրիտ տեղեկութիւններ երկիր ներմուծւած պատւաստանիւթերի մասին. «Այդ հարթակը կը նպաստի մեր շուկայում ֆէյք պատւաստանիւթերի վաճառքի կանխմանը»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։