Հա

Քաղաքական

21/04/2021 - 12:50

«Համաձայնագրի ամբողջական կատարումն ենք պահանջում, ոչ մէկ բառով պակաս, ոչ մէկ բառով աւելի». Ռոհանի

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ զարգացումներին, շեշտելե է, որ Իրանը պահանջում է Համաձայնագրի ամբողջական կատարումը, ոչ մէկ բառով պակաս, ոչ մէկ բառով աւելին:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ զարգացումներին, շեշտելե է, որ Իրանը պահանջում է Համաձայնագրի ամբողջական կատարումը, ոչ մէկ բառով պակաս, ոչ մէկ բառով աւելին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խօսելով Վիեննայում Իրանի եւ 4+1-ի միջեւ ընթացող բանակցութիւնների մասին, Նախագահն ասել է. «Այսօր բոլորը հասկացել են, որ Իրանի միջուկային խնդրի միակ լուծումը, Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական կատարումն է: Դա հասկացել են բոլորը: Այս համաձայնագիրը պէտք է ամբողջութեամբ կատարւի:

Մենք պահանջում ենք Համաձայնագրի ամբողջական կատարումը, ոչ մէկ բառով պակաս, ոչ մէկ բառով աւելի: Մենք աւելին չենք ցանկանում: Իհարկէ ունենք որոշակի պահանջներ, որոնց մասին կը խօսենք աւելի ուշ: Այս 4 տարւայ ընթացքում մեզ միլիարդաւոր դոլարների վնասներ են հասցւել: Հիմա պէտք է Միջուկային գործարքն ամբողջովին իրականացւի: Միջուկային գործարք պլիւս չենք ուզում, մենք ուզում ենք նոյն Գործարքը»:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Համաձայնագրի իրագործումը ենթադրում է երեք փուլ, որոնցից առաջինն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացումն է: Ըստ նրա՝ սա ամենակրեւոր եւ հիմնական նախապայմանն է:

«2015 թւականին ի՞նչ պայմաններ էին Միջուկային գործարքում: Պէտք է վերականգնւեն նոյն տնտեսական պայմանները, որոնք նախատեսւել եւ խոստացւել էին Գործարքով: Բոլոր պատժամիջոցները, ցանկացած պիտակով կամ պատրւակով պատժամիջոցները պէտք է վերացւեն, եւ վերադառնանք ընդունելի, հաւասարակշռւած եւ առողջ տնտեսութեան: Նրանք եւս վերադառնան, եւ տեսնեն, որ մեր միջուկային գործունէութիւնն իրականացւում է Գործարքի շրջանակում»,- ասել է Նախագահը:

Դոկտ. Ռոհանին հաւաստիացրել է, որ միջուկային բանակցութիւնների, պատւաստանիւթերի հայթայթման, կամ ժողովրդի կենսապահովման հարցերում Կառավարութեան նախաձեռնած քայլերը նախաընտրական նպատակներ չեն հետապնդում, եւ դրանք իրականացւում են միմիայն Կառավարութեան պարտականութիւնների եւ յանձնառութիւնների շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։