Հա

Քաղաքական

21/04/2021 - 13:25

Մեկնարկել է CovoIranbarekat պատւաստանիւթի մարդկային փորձարկումների 3-րդ փուլը

Մեկնարկել է CovoIranbarekat պատւաստանիւթի մարդկային փորձարկումների 3-րդ փուլը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գիտական հարցերի ղեկավար Մոսթաֆա Ղանէին:

«alikonline.ir» - Մեկնարկել է CovoIranbarekat պատւաստանիւթի մարդկային փորձարկումների 3-րդ փուլը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գիտական հարցերի ղեկավար Մոսթաֆա Ղանէին:

Նշելով, որ նախորդ երկու փուլերը բարեյաջող անցկացնելուց յետոյ, այսօր կը մեկնարկեն այդ պատւաստանիւթի մարդկային փորձարկումների երրորդ փուլը, նա յաւելել է, որ այս փուլը նոյնպէս բարեյաջող անցկացնելուց յետոյ, պատւաստանիւթը կը ստանայ շուկայ մուտք գործելու լիցենիզիան:

Իրանական CovoIranbarekat պատւաստանիւթը, Ղանէիի խօսքով՝ ամենայն հաւանականութեամբ առաջինը մուտք կը գործի շուկայ, իսկ տեղական արտադրութեան միւս պատւաստանիւթերի մուտքը շուկայ նախատեսւում է աւելի ուշ, հաւանաբար յառաջիկայ 3-4 ամիսներին:

Ըստ Ղանէիի՝ դրանց թւում է նաեւ Իրանի եւ Կուբայի համատեղ արտադրութեան պատւաստանիւթը:

«Մենք այժմ պէտք է միաւորենք ջանքերը բարձր արդիւնաւէտութեան պատւաստանիւթի զանգւածային արտադրութեան համար»,- ասել է նա՝ անդրադառնալով այլ պետութիւնների, այդ թւում՝ Ռուսաստանի եւ Աւստրալիայի հետ համատեղ արտադրամասերի ստեղծման պլաններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։