Հա

Քաղաքական

22/04/2021 - 08:40

Նախագահը կարեւորել է կորոնավիրուսի դէմ պատւաստումների գործընթացի թափանցիկութիւնը

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի մասնագիտական յանձնաժողովների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանին կարեւորել է կորոնավիրուսի դէմ պատւաստումների գործընթացի թափանցիկութիւնը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի մասնագիտական յանձնաժողովների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է կորոնավիրուսի դէմ պատւաստումների գործընթացի թափանցիկութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով որոշ պաշտօնեաների կողմից պատւաստանիւթի չարաշահման սահմանափակ դէպքերի մասին շրջանառւող լուրերին, Նախագահն ասել է. «Պատւաստումների գործընթացում թափանցիկութեան ապահովման անհրաժեշտութեան մասին ի սկզբանէ շեշտել եմ, եւ եթէ այս ոլորտում անհրաժեշտ եւ ճշգրիտ ուշադրութիւն դարձւէր, ապա մենք այսօր նման դէպքերի ականատեսը չէինք լինի, ուստի պատւաստումների գործընթացի թափանցիկութիւնը, որը հիմնւած է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կողմից ընդունւած ազգային փաստաթղթի հիման վրայ, անհրաժեշտութիւն է»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։