Հա

Քաղաքական

22/04/2021 - 12:30

Ճնշման ներքոյ ոռոգման ծաւալները երկու անգամով գերազանցում են Իրանի պատմութեան ընթացքում գրանցւած ցուցանիշը

Գործող կառավարութեան 8 տարիների ընթացքում ճնշման ներքոյ ոռոգման ծաւալները երկու անգամով գերազանցում են Իրանի պատմութեան ընթացքում գրանցւած ցուցանիշը: 

«alikonline.ir» - Գործող կառավարութեան 8 տարիների ընթացքում ճնշման ներքոյ ոռոգման ծաւալները երկու անգամով գերազանցում են Իրանի պատմութեան ընթացքում գրանցւած ցուցանիշը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին գիւղատնտեսութեան ոլորտում ազգային նշանակութեան հերթական նախագծի շահագործման յանձնման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի պատմութեան ընթացքում ճնշման ներքոյ ոռոգումը մինչեւ 1392 թւականը կազմել է 1.2 միլիոն, իսկ 1392 թւականից ի վեր այն հասել է 2.4 միլիոնի: Սա նշանակում է, որ ճնշման ներքոյ ոռոգման ծաւալներն աւելի քան երկու անգամով գերազանցում է Իրանի պատմութեան ընթացքում գրանցւած ցուցանիշը»,- ասել է Նախագահը՝ յաւելելով. «Մենք ուրախ ենք, որ Սիստանում եւ Բալուչիստանում՝ հարաւից հիւսիս, Չաբահարից մինչեւ Զաբոլ, ականատես մարդկանց կեանքի համար կարեւոր նախագծերի իրականացմանը: Յուսով ենք, որ ապագայ կառավարութիւնները կը շարունակեն այս ընթացքը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։