Հա

Քաղաքական

26/04/2021 - 09:40

«Կորոնավիրուսային պատւաստումների երկրորդ փուլը կը մեկնարկեն երեքշաբթի օրը». Ռէյիսի

Կորոնավիրուսային պատւաստումների երկրորդ փուլը կը մեկնարկի երեքշաբթի օրը: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսն՝ աւելացնելով, որ պատւաստումների առաջին փուլն աւարտւում է:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային պատւաստումների երկրորդ փուլը կը մեկնարկի երեքշաբթի օրը: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսն՝ աւելացնելով, որ պատւաստումների առաջին փուլն աւարտւում է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երկրորդ փուլի պատւաստումների համար արձանագրութիւններ չեն կատարւում»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ այդ փուլը ենթադրում է 80-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները, որոնք կիրականացւեն համապատասխան ընթացակարգերով, այդ թւում՝ Առողջապահական էլեկտրոնային տւեալների կիրառմամբ, հետեւաբար ժողովուրդը պէտք է հետեւեն ԱՆ-ի ցուցոմներին՝ խուսափելով ինքնակամ գործողութիւններից եւ բժշկական հաստատութիւններ դիմելուց:

Ինչ վերաբերում է միւս տարիքային խմբերին, Ռէյիսին յաւելել է, որ յաջորդ շաբաթ նրանք կարող են դիմել Salamat.gov.ir կայքին՝ կորոնավիրուսային պատւաստմանն արձանագրւելու համար:

Նա նաեւ աւելացրել է, որ կորոնավիրուսի դէմ պատւաստումներն անվճար են՝ Առողջապահական համակարգի ցանցի շրջանակներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։