Հա

Քաղաքական

27/04/2021 - 12:05

Կարմիր մահիկը Չինաստանից կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ է ձեռք բերել

Կարմիր մահիկը Չինաստանից կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ է ձեռք բերել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է Կարմիր մահիկի խօսնակ Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը:

«alikonline.ir» - Կարմիր մահիկը Չինաստանից կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ է ձեռք բերել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է Կարմիր մահիկի խօսնակ Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը՝ նշելով, որ Առողջապահութեան նախարարութեան լիցենզիայի տրամադրման դէպքում, կազմակերպութիւնը պատրաստ է կորոնավիրուսային պատւաստումներն իրականացնել իր ուժերի եւ կենտրոնների միջոցով:

«Մեզ յաջողւել է մեծ քանակի պատւաստանիւթեր ձեռք բերել Չինաստանի մեր գործընկերներից»,- նշել է Կարմիր մահիկի խօսնակը՝ աւելացնելով, որ այդ կազմակերպութիւնը պատրաստ է ստանձնել հասարակութեան զանգւածային պատւաստման պատասխանատւութիւնը՝ Առողջապահութեան նախարարութեան համաձայնութիւնը ստանալու դէպքում:

Կարմիր մահիկի խօսնակը նաեւ կարեւորել է կազմակերպութեան աշխատակիցների պատւաստումների ենթարկելու անհրաժեշտութիւնը, մասնաւորպէս՝ սահամանային անցակէտերի աշխատակիցների կորոնավիրուսի դէմ պաշտպանւածութեան ապահովմանը միտւած քայլերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։