Հա

Քաղաքական

27/04/2021 - 13:30

Նախարար Նամաքին զգուշացրել է խուսափել պատւաստման կենտրոններում խուճապ առաջացնելուց

Բոլոր խնդիրներով հանդերձ, յաջողեցինք աւարտել առաջին թիրախային խմբի պատւաստումները՝ նախանշւած ժամանակահատւածում: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

«alikonline.ir» - Բոլոր խնդիրներով հանդերձ, յաջողեցինք աւարտել առաջին թիրախային խմբի պատւաստումները՝ նախանշւած ժամանակահատւածում: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նշելով, որ երկրորդ թիրախային խմբի պատւաստումները կը մեկնարկեն այսօր, նախարար Նամաքին տեղեկացրել է, որ այն ենթադրում է 80-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները:

Անդրադառնալով Աւստրալիայի հետ համատեղ պատւաստանիւթի ստեղծման ԱՆ պլաններին, Նամաքին նշել է, որ այն ոգեւորիչ փաստ է, տեղական արտադրութեան պատւաստանիւթերի կատարելագործման առումով, դա, ըստ նրա՝ ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառում, այդ թւում՝ կենսատեխնոլոգիական գիտութիւնների իրացում:

Նախարար Նամաքին նաեւ նշել է, որ երկրում յունիսից կը մեկնարկեն տեղական արտադրութեան պատւաստանիւթերի կիրառումը, իսկ, մինչ այդ, պատւաստումները կիրականացւեն ռուսական Sputnik V-ով:

Առողջապահութեան նախարարը նաեւ կարեւորել է պատւաստման պրոցեսի հարցով ժողովրդին ժամանակին եւ ճշգրիտ տեղեկատւութեան տրամադրման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։