Հա

Քաղաքական

28/04/2021 - 13:00

«Նախարար Զարիֆի զրոյցի մասնատւած գաղտնազերծումը ներքին պառակտումներ առաջացնելու նպատակ է հետապնդում». Նախագահ Ռոհանի

Նախարար Զարիֆի հեռախօսազրոյցի գաղտնազերծումը ներքին պառակումներ առաջացնելու նպատակներ է հետապնդում: Այս մասին՝ այսօր ապրիլի 28-ի կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Նախարար Զարիֆի զրոյցի գաղտնազերծումը ներքին պառակումներ առաջացնելու նպատակներ է հետապնդում: Այս մասին՝ այսօր ապրիլի 28-ի կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱԳ նախարար Զարիֆի զրոյցի մասնատւած ձեւերով գաղտնազերծմանը, Հանրապետութեան նախագահը, նշել է, որ այդ արտահոսքը ներքին պառակտումներ առաջացնելու նպատակներ է հետապնդում, որն իրականացւում է Սաուդական Արաբիային առընթեր ուժերի հովանաւորութեամբ՝ հակաիրանական եւ հակաիսլամական նպատակներ հետապնդող ուժերի պլանների շրջանակներում:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի մէկ այլ հատւածում՝ զգուշացրել է խնդիրները ուռճացնելու թշնամիների փորձերի վերաբերեալ՝ յստակեցնելով, որ պէտք է կանխել արտաքին ուժերի ներխուժման փորձերը:

«Մենք ներքաշւել ենք բացառիկ բարդ իրավիճակում՝ տնտեսական պատժամիջոցները եւ սահմանափակումները մի կողմից, իսկ միւս կողմից համավարակի հետեւանքները»,- նկատել է Նախագահ Ռոհանին՝ աւելացնելով, որ այս պատասխանատու օրերին, մասնաւորապէս՝ նախագահական ընտրութիւնների անցկացման ֆոնին՝ առաւել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է զգօնութեան եւ միասնականութեան ամրապնդում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։