Հա

Քաղաքական

02/05/2021 - 13:10

«4-րդ ալիքի պիկն անցկացման փուլում ենք». ԱՆ

4-րդ ալիքի պիկն անցկացման փուլում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, բժշկական համալսարանի դասախօսների եւ պահակազօրի կորպուսի հրամանատարների հետ վիրտուալ համաժողովի ընթացքում յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

«alikonline.ir» - 4-րդ ալիքի պիկն անցկացման փուլում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, բժշկական համալսարանի դասախօսների եւ պահակազօրի կորպուսի հրամանատարների հետ վիրտուալ համաժողովի ընթացքում յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ աւելացնելով, որ մուտացիայի ենթարկւած վիրուսի ստեղծած բարդութիւններով հանդերձ, համավարակի պիկը յաղթահարման փուլում ենք:

Նշելով, որ մուտացիայի ենթարկւած վիրուսի վերահսկման արդիւնաւէտութիւնը պահանջում է քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող միջոցառումների խստացում, նախարար Նամաքին ընդգծել է, որ թէեւ, ԱՆ-ին չյաջողւեց սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը՝ ամենաբարձր մակարդակով, այդուհանդերձ, մեր երկրում մահճակալային ֆոնդի առկայութիւնը եւ դրա ծաւալմանը միտւած քայլերի իրականացումը, եւ առհասարակ, այդ հնարաւորութիւնը նպաստեց հետագայ բարդութիւնների առաջացման ռիսկերի նւազմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։