Հա

Քաղաքական

03/05/2021 - 08:30

««Ղոդս»-ի ուժերը Արեւմտեան Ասիայում կրաւորական դիւանագիտութեան դէմ պայքարի ամենամեծ գործօնն են». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 2-ին, ուղիղ եթերի իր ուղերձի ընթացքում՝ շնորհաւորելով ուսուցիչների տօնի առիթով, եւ, կարեւորելով՝ աշխատաւորների դերը երկրի զարգացման գործում նշել է, որ ընտրութիւնները առանցքային հնարաւորութիւնն են ստեղծում՝ համակարգի հիմքերն ամրապնդման համար:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 2-ին, ուղիղ եթերի իր ուղերձի ընթացքում՝ շնորհաւորելով ուսուցիչների տօնի առիթով, եւ, կարեւորելով աշխատաւորների դերը երկրի զարգացման գործում նշել է, որ ընտրութիւնները առանցքային հնարաւորութիւնն են ստեղծում՝ համակարգի հիմքերն ամրապնդման համար:

Անդրադառնալով Իրանում կայանալիք յառաջիկայ ընտրութիւններին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յստակեցրել է, որ թեկնածուները պէտք է խուսափեն ժողովրդին սին խոստումներ տալուց՝ ներկայացնելով իրատեսական եւ իրագործելի ծրագրեր:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն, ի թիւս այլ հարցերի, անդրադարձել է վերջին օրերին արեւմտեան ԶԼՄ-ներում հրապարակւած իրանցի դիւանագէտի գաղտնազերծւած զրոյցին եւ նրա հնչեցրած սխալ արտայայտութիւններին յստակեցնելով. ««Ղոդս»-ի ուժերը Արեւմտեան Ասիայում կրաւորական դիւանագիտութեան դէմ պայքարի ամենամեծ գործօնն են: Մենք չպէտք է մեր խօսքերով օտարների կարծիքը շեղենք՝ տուրք չտալով թշնամու նախապաշարումներին»:

Այաթ Խամենէին իր ելոյթի ընթացքում նաեւ յստակեցրել է, որ աշխարհում ոչ մի տեղ ԱԳՆ-ն չի որոշում երկրի արտաքին քաղաքականութիւնը այլ, համագործակցելով, կատարում է բարձրագոյն ղեկավարութեան կողմից նախանշւած արտաքին քաղաքական ուղեգիծը:

Ինչ վերաբերում է մեր երկրին, այաթ. Խամենէին յստակեցրել է, որ Իրանում, արտաքին քաղաքականութիւնը նախանշւում է Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհրդի կողմից՝ պատասխանատուների մասնակցութեամբ, որից յետոյ ԱԳՆ-ն իրագործում է՝ այն, իր գործելաոճով:

Նա նաեւ անդրադարձել է Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի եւ գեներալ Սոլէյմանիի վերաբերեալ այդ պաշտօնեայի խօսքերին՝ նշելով, որ այդ խօսքերը ԱՄՆ-ի եւ, առհասարակ, Իրանի թշնամիների հռետորաբանութեան կրկնութիւնն են, ինչը զարմացրել եւ վշտացրել է իրեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։