Հա

Քաղաքական

03/05/2021 - 13:10

Խաթիբզադէն հերքել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկեալների փոխանակման վերաբերեալ համաձայնութեան ձեռքբերման մասին լուրերը

ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն հերքել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկեալների փոխանակման վերաբերեալ շրջանառւող լուրերը: 

«alikonline.ir» - ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն հերքել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկեալների փոխանակման վերաբերեալ շրջանառւող լուրերը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ անդրադառնալով բանտարկեալների փոխանակման մասին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանաւորւածութեան ձեռքբերման մասին շրջանառւող լուրերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր մամլոյ ասուլիսի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադարձել է՝ տարածաշրջանային վերջին զարգացումներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պլաններին, հարեւան երկրների այդ թւում՝ Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւնների բարելաւմանը միտւած նախաձեռնութիւններին, Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ Վիեննայում կայացած բանակցութիւններին, Իրանի դէմ սահմանւած ոլորտային եւ թեմատիկ պատժամիջոցների վերացման անհրաժեշտութեանը ԱՄՆ-ում իրանցի բանտարկեալների ազատ արձակման օրհասականութեան հարցերին:

Նշելով, որ բանտարկեալների փոխանակման հարցը մշտապէս Իրանի օրակարգում է, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն, յստակեցրել է որ, այդուհանդերձ, կողմերի միջեւ բանտարկեալների վերաբերեալ համաձայնութեան կայացման մասին շրջանառւող լուրերը չեն համապատասխանում իրականութեանը:

Իրանի նախորդ շաբաթւայ արտաքին քաղաքական զարգացումներն՝ ամփոխելով, Սայիդ Խաթիբզադէն արդիւանւէտ է գնահատել ԱԳ նախարարի երկկողմ եւ բազմակողմ բանակցութիւնները Քուվէյթի, Օմանի եւ Բաղդադի իր գործընկերների հետ տարածաշրջանային, միջազգային եւ իսլամական աշխարհին վերաբերող հարցերի ուղղութեամբ:

Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովների նիստերի արդիւնքներին անդրադառնալով, Սայիդ Խաթիբզադէն նշել է, որ պատւիրակութիւններն այժմ քննարկումներ են իրականացնում իրենց երկրներում՝ վերջնական համաձայնութեան տեքստի մշակմանն անհրաժեշտ համաձանութեան ձեւաւորման ուղղութեամբ:

«Թոյլ չենք տայ բանակցութիւնների մաշողական դառնալուն»,- յստակեցրել է Խաթիբզադէն՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պէտք է վերադառնայ Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին՝ չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, իսկ մեր երկրին էլ պէտք է հասանելի լինեն միւս կողմի անկեղծութեան ստուգման անհրաժեշտ գործիքակազմը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։