Print this page
05/05/2021 - 08:30

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը հերքել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման, ԱՄՆ-ի մտադրութիւնների մասին լուրերը

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն հերքել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման ԱՄՆ-ի մտադրութիւնների մասին որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատւութիւնը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն հերքել է Իրանի դէմ պատժամիջոցների պահպանման ԱՄՆ-ի մտադրութիւնների մասին որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատւութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Բանակցութիւնները չէին շարունակւի եթէ այդ երկիրը շարունակէր պնդել հակաիրանական պատժամիջոցների պահպանման իր քաղաքականութեանը»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ բանակցութիւնները շարունակւում են պատժամիջոցների չեղարկման ուղղութեամբ:

Նշելով, որ Վիեննայի բանակցութիւնների ընթացքում ԱՄՆ-ն եւ Իրանն ունեն որոշակի տարաձայնութիւններ, այնուամենայնիւ, Սայիդ Խաթիբզադէն յստակեցրել է, որ իրանական պատւիրակութիւնը շարունակում է բանակցել՝ որդեգրելով բարձր ճշգրտութիւն:

Նա նաեւ յստակեցրել է, որ Իրանը բանակցութիւնների չէր գնայ, եթէ միւս կողմը շարունակէր պահպանել պատժամիջոցների սահմանման իր քաղաքականութիւնը:

Յարակից լուրեր