Հա

Քաղաքական

05/05/2021 - 12:30

«Պատժամիջոցները պառակտւել են». Նախագահ Ռոհանի

«Պատժամիջոցները կոտրւել են եւ եթէ լինենք համախմբւած շուտով կը չեղարկւեն պատժամիջոցների բոլոր արգելքները»,- այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ հակառակ կողմը գիտակցում է պատժամիջոցների վերացման անհրաժեշտութեան մասին:

«alikonline.ir» - «Պատժամիջոցները պառակտւել են եւ եթէ լինենք համախմբւած շուտով կը չեղարկւեն պատժամիջոցների բոլոր արգելքները»,- այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ հակառակ կողմը գիտակցում է պատժամիջոցների վերացման անհրաժեշտութեան մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նրանք գիտակցում են, որ պատժամիջոցների չեղարկմանը չկայ` այլընտրանք»,- յստակեցրել է Նախագահ Ռոհանին՝ նշելով, որ կառավարութիւնն իր ջանքերը գործադրում է պատժամիջոցների արգելքը վերացման ուղղութեամբ:

«Մեր նպատակներից են պատժամիջոցների չեղարկման, կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ ազգային արտարժոյթի փոխարժէքի կայունացմանը միտւած քայլերի արդիւնաւէտութեան ապահովումը»,- նշել է նա՝ աւելացնելով, որ այդ ուղղութեամբ Կենտրոնական բանկը կարեւոր գործառոյթներ է իրականացնում:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ դոլարի փոխարժէքի անկումը ազգային արտարժոյթի կայունացմանն է նպաստում եւ Կենտրոնական բանկի ֆինանսական քաղաքականութիւնը արձանագրում է բարձր արդիւնաւէտութիւն՝ ապահովելով, գնաճի կայունացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։