Հա

Քաղաքական

08/05/2021 - 08:50

«Պաղեստինի հարցը ողջ իսլամական աշխարհի թիւ 1 օրակարգային խնդիրն է». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Ղոդսի համաշխարհային օրւայ առիթով իր ելոյթի ընթացքում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին շեշտել է, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ մահմեդական ժողովրդի համատեղ օրակարգը:

«alikonline.ir» - Ղոդսի համաշխարհային օրւայ առիթով իր ելոյթի ընթացքում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին շեշտել է, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ մահմեդական ժողովրդի համատեղ օրակարգը. հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Շեշտելով, որ սիոնիստական դաժան ռեժիմի դէմ պայքարը շարունակում է մնալ՝ ճնշման եւ ահաբեկչութեան դէմ պայքարի կարեւոր գործօններից, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յստակեցրել է, որ նրանց դէմ պայքարը բոլորի առաքելութիւնն է եւ այդ երկրի անկումն ու կործանումը առջեւում է:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով սիոնիստական ռեժիմի հիմնադրման տրամաբանութեանը՝ նշել է, որ այն եւրոպական երկրների ստեղծածն է եւ ծառայում է նրանց կեղծ նպատակներին:

Յստակեցնելով, որ սիոնիստական ռեժիմի դէմ պայքարը եւ Պաղեստինի ժողովրդի իրաւունքների վերականգնմանն ուղղւած քայլերը շարունակում են մնալ բոլոր ժողովուրդների կարեւոր առաքելութիւններից մէկը, այաթ. Խամենէին աւելացրել է, որ այն դաժանութիւնների եւ ահաբեկչութեան դէմ պայքարի կարեւոր գործօններից մէկն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։