Հա

Քաղաքական

08/05/2021 - 10:15

«75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները կը մեկնարկեն այս շաբաթ». Վաէզի

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին տեղեկացրել է, որ այս շաբաթ կը մեկնարկեն 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին տեղեկացրել է, որ այս շաբաթ կը մեկնարկեն 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ աստիճանաբար կաւելանան պատւաստման ենթակայ թիրախային խմբերի ծաւալները, Մահմուդ Վաէզին, յաւելել է, որ պատւաստանիւթերի ձեռքբերումը կառավարութեան առաջնահերթութիւններից մէկն է եւ այն մշտապէս շարունակում է մնալ կառավարութեան թիւ 1 օրակարգում:

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետեւանքով մահւան դէպքերը ամենաշատը արձանագրւում են հէնց 65-ից բարձր տարիքային անձանց շրջանակում, Վաէզին յոյս է յայտնել, որ պատւաստումները կը նպաստեն մահւան ցուցանիշի վերահսկմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։