Հա

Քաղաքական

08/05/2021 - 13:50

«Կորոնավիրուսի հարցը չպէտք է վերածել կուսակցական շահարկման առարկայի». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր մայիսի 8-ի, կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ կորոնավիրուսի հարցը ազգային, հումանիտար եւ բարոյական խնդիր է եւ այն չպէտք է վերածել նեղ կուսակցական շահագործման եւ շահարկումների առարկայի:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր մայիսի 8-ի, կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ կորոնավիրուսի հարցը ազգային, հումանիտար եւ բարոյական խնդիր է եւ այն չպէտք է վերածել նեղ կուսակցական շահագործման եւ շահարկումների առարկայի. հաղորդում  է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկումը կարող է վերածւել աղէտաբեր խնդրի Նախագահ Ռոհանին, յաւելել է, որ մուտացիայի ենթարկւած վիրուսի յաղթահարումը պահանջում է աւելի մեծ ջանքեր՝ քան երբեւէ:

Նախագահ Ռոհանին նաեւ տեղեկացրել է, որ Հանրապետութեան գրեթէ բոլոր մարզերը համավարակի 4-րդ պիկը յաղթահարման փուլում են:

Անդրադառնալով առողջապահական համակարգի գործադրած ահռելի ջանքերին՝ համավարակի յաղթահարման ուղղութեամբ, դոկտ. Ռոհանին նշել է, որ 4-րդ ալիքի բռնկման ընթացքում մահւան դէպքերի ցուցանիշի անկումը, փաստում է բուժաշխատողների առանցքային դերակատարութեան եւ անձնւիրական ջանքերի մասին, այնուամենայնիւ, նա աւելացրել է, որ 4-րդ ալիքը արձանագրել է կորոնավիրուսի վարակման ամենաբարձր ցուցանիշը:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում ի թիւս, այլ հարցերի շեշտել է՝ բարձր քանակով կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի ձեռքբերման կարեւորութեան, ինչպէս նաեւ՝ կորոնավիրուսի վերահսկման համար քաղաքացիների 70 տոկոսի պատւաստման անհրաժեշտութեան մասին՝ յստակեցնելով, որ կառավարութիւնը իր ջանքերը գործադրում է տարբեր մատակարարներից պատւաստանիւթեր ներմուծման ուղղութեամբ:

Ըստ Նախագահ Ռոհանիի՝ որոշ շրջանակներ փորձում են կորոնավիրուսի հարցը վերածել կուսակցական շահարկման առարկայի, ինչը նա համարել է անընդունելի. «Կորոնավիրուսի համավարակի բռնկման հարցը ազգային, հումանիտար եւ բարոյական նշանակութեան հարց է, եւ այն չպէտք է վերածել նեղ կուսակցական շահագործման առիթի»,- յստակեցրել է նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։