Հա

Քաղաքական

09/05/2021 - 08:20

«Բայդէնը պէտք է որոշի». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը թւիթերեան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ յիշելով, 3 տարի առաջ այս օրն, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարւեց Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններից:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը թւիթերեան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ յիշելով, 3 տարի առաջ այս օրն, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարւեց Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններից:

Նախարար Զարիֆը մասնաւորապէս նշել է. «Վիեննայում ընթացող բանակցութիւնների ֆոնին՝ (Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի) անհրաժեշտ է յիշել, թէ ինչպէս սկսեց այս ամէնը: Այն մեկնարկեց 3 տարի առաջ անամօթ ծաղրածուի գործողութիւններով»,- նշել է նա՝ աւելացնելով, որ ապագայի վերաբերեալ որոշումն արդէն մնում է ԱՄՆ գործող նախագահ Ջօ Բայդէնին՝ շարունակե՞լ անօրինականութիւնը, թէ՞ պահպանել այն:

«Ամերիկեան կողմը պէտք է պատախանատւութիւն կրի, այլ ոչ՝ Իրանը»,- յստակեցրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։