Հա

Քաղաքական

09/05/2021 - 13:30

«Մինչեւ թիր ամսի վերջը 13 մլն. իրանցի կը պատւաստւեն կորոնավիրուսի դէմ». Նախագահ Ռոհանի

Պատւաստանիւթի ձեռքբերումը, մատակարարումը եւ զանգւածային հասանելիութեան ապահովումը կառավարութեան թիւ 1 օրակարգային խնդիրներից են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, կորոնավիուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ այդ ուղղութեամբ աշխատում են՝ ե՛ւ Կենտրոնական բանկը ե՛ւ Առողջապահութեան նախարարութիւնը:

«alikonline.ir» - Պատւաստանիւթի ձեռքբերումը, մատակարարումը եւ զանգւածային հասանելիութեան ապահովումը կառավարութեան թիւ 1 օրակարգային խնդիրներից են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, կորոնավիուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ այդ ուղղութեամբ աշխատում են՝ ե՛ւ Կենտրոնական բանկը ե՛ւ Առողջապահութեան նախարարութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ մինչեւ թիր ամսի վերջը 13 մլն. իրանցի կը պատւաստւեն կորոնավիրուսի դէմ, Նախագահ Ռոհանին՝ աւելացրել է, որ համակարգի բոլոր օղակները պէտք է մոբիլիզացւեն՝ պատւաստանիւթերի մաասայական ապահովմանը նպաստելուն:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ պատւաստանիւթի ձեռքբերման, եւ արտադրմանն ուղղւած քայլերը բիւջէի եւ ծրագրաւորման, Կենտրոնական բանկի եւ Առողջապահութեան նախարարութեան հիմնական առաքելութիւններից են, եւ, նրանք, մասնաւորապէս՝ Առողջապահութեան նախարարութիւնը պատւաստանիւթերի ներմուծման պլաններին, զուգահեռ պէտք է գործի տեղական արտադրութեան պատւաստանիւթերի զանգւածային ապահովման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։