Print this page
10/05/2021 - 13:20

«Իրաքի իշխանութիւնները պէտք է կատարեն իրենց պարտաւորութիւններն՝ ուղղւած այդ երկրում իրանական դիւանագիտական օբիեկտների պաշտպանութեանը». Սայիդ Խաթիբզադէ

Իրաքի իշխանութիւնները պէտք է կատարեն իրենց պարտաւորութիւններն՝ ուղղւած, այդ երկրում իրանական դիւանագիտական օբիեկտների պաշտպանութեանը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ընթաքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Իրաքի իշխանութիւնները պէտք է կատարեն իրենց պարտաւորութիւններն՝ ուղղւած, այդ երկրում իրանական դիւանագիտական օբիեկտների պաշտպանութեանը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ընթաքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր մամլոյ ասուլիսի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադարձել է՝ տարածաշրջանային վերջին զարգացումներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պլաններին, միջազգային գործընկերների այդ թւում՝ շւեդական կողմի հետ յարաբերութիւնների բարելաւմանը միտւած նախաձեռնութիւններին, Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ Վիեննայում կայացած բանակցութիւնների վերջին զարգացումներին, Քաբուլի յարձակմանը, եւ այդ իրադարձութեան բացառման անհրաժեշտութեան քայլերին:

Անդրադառնալով, Քերբալայում Իրանի հիւպատոսութեան դէմ յարձակմանը՝ Սայիդ Խաթիբզադէն դատապարտել է այդ իրադարձութիւնը՝ նշելով, որ իրանական կողմն Իրաքին է ուղղել բողոքի նոտա, եւ այդ երկրի իշխանութիւնները պէտք է ջանքեր գործադրեն դրանք բացառելուն, եւ մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելուն ուղղւած:

Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի նիստերի վերջին զարգացումներին՝ անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ ԱՄՆ-ն համաձայնւել է կատարել Իրանի պատւիրակութեան ներկայացրած գրեթէ բոլոր պահանջները, այդ թւում՝ պատժամիջոցների չեղարկման քայլերը:

 

Յարակից լուրեր