Հա

Քաղաքական

11/05/2021 - 13:30

Մինչեւ յաջորդ տարւայ ապրիլ ամիսը կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի տեղական արտադրման ծաւալների ներուժը կը հասցւի մինչեւ 197 մլն. դեղաչափի

Մինչեւ յաջորդ տարւայ ապրիլ ամիսը կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի տեղական արտադրման ծաւալների ներուժը կը հասցւի մինչեւ 197 մլն. դեղաչափի: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է Առողջապահութեան նախարարոի տեղակալ Մոհամմադ Ռեզա Շանէսազը:

«alikonline.ir» - Մինչեւ յաջորդ տարւայ ապրիլ ամիսը կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի տեղական արտադրման ծաւալների ներուժը կը հասցւի մինչեւ 197 մլն. դեղաչափի: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է Առողջապահութեան նախարարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Շանէսազը:

Նշելով, որ կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի տեղական արտադրման ծաւալների ներուժն աստիճանաբար ընդլայնւում են, նա աւելացրել է, որ ծաւալների աւելացումը կը նպաստի հասարակութեանը  զանգւածային պատւաստման պրոցեսի ենթարկման ընթացակարգերի սահունացմանը:

Համավարակի հետեւանքով ստեղծւած ճգնաժամային պայմաններով, եւ հակաիրանական պատժամիջոցների սահմանման արգելքների առկայութեամբ հանդերձ, ԱՆ տեղակալը հաւաստիացրել է, որ մեզ յաջողւեց արձանագրել բարձր արդիւնաւէտութիւն պատւաստանիւթերի տեղական արտադրութեան ապահովման ուղղութեամբ՝ հասնելով աշխարհի լաւագոյն հնգեակին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։