Հա

Քաղաքական

12/05/2021 - 11:20

Թեկնածուների գրանցում, օր երկրորդ. ասպարէզում է նաեւ Ահմադինեժադը

Ներքին գործերի նախարարութիւնում շարունակւում է 13-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման գործընթացը:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարութիւնում շարունակւում է 13-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման գործընթացը:

Թեկնածուների գրանցման գործընթցաի երկրորդ օրւայ կարեւոր իրադարձութիւնը մինչ այժմ նախկին նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադի արձանագրութիւնն էր:

Մինչ ՆԳՆ շէնքի մուտքը, նախկին նախագահին ընկերակցում էին նրա շուրջ 100 կողմնակիցները, իսկ ՆԳՆ Ահմադինեժադը մուտք գործեց իր խորհրդականի՝ Ալի Աքբար Ջաւանֆեքրի եւ Իսլ. խորհրդարանում Թաւրիզի պատգամաւորի՝ Ահմադ Ալիռեզա Բէյգիի ընկերակցութեամբ:

Գրանցման ընթացքում Ահմադինեժադը, արձագանգելով լրագրողների հարցազրոյցի խնդրանքին, ասաց. «Թոյլ տւէք նախ գրանցւել, որպէսզի տեսնեմ՝ փաստաթղթերս ընդհանրապէս ընդունւո՞ւմ են, թէ՞ ոչ»: Յիշեցնենք, որ ճանաչւած դէմքերից մինչ այժմ ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել հաղորդակցութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախկին նախարար Մոհամմադ Հասան Նամին, պաշտպանութեան նախկին նախարար Հոսէյն Դեհղանը, գեներալ Սայիդ Մոհամմադը, գիւղատնտեսութեան նախկին նախարար Սադեղ Խալիլեանը եւ Իսլ. խորհրդարանի փոխխօսնակ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։