Հա

Քաղաքական

12/05/2021 - 13:40

«Պատժամիջոցները ժողովրդի իրաւունքների ոտնահարումն է նշանակում». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան այսօրւայ նիստում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներին՝ նշել է, որ ներկայ պահին Իրանը պայքարում է երեք ճակատում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան այսօրւայ նիստում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներին՝ նշել է, որ ներկայ պահին Իրանը պայքարում է երեք ճակատում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահն առանձնացրել է պատժամիջոցների ճակատը՝ նշելով, որ պատժամիջոցները նշանակում են ժողովրդի իրաւունքների ոտնահարումը, հասարակութեան ամենախոցելի խաւերի ճնշումը, հիւանդների ճնշումը, ովքեր չունեն դեղամիջոցներ, կամ ստիպւած են դրանք թանկ գնել: 

Նշելով, որ պատժամիջոցների չեղարկումն այսօրւայ գերխնդիրներից մէկն է, Նախագահն ասել է, ով կարող է նպաստել այդ գործընթացին, սակայն դա չի կատարում, աններելի սխալ է թոյլ տալիս, եւ պատասխանատու է Աստծոյ, ժողովրդի եւ պատմութեան առջեւ: 

Նախագահը շեշտել է, որ գործող Կառավարութիւնը վճռակամ է վերացնել պատժամիջոցները եւ, ըստ նրա՝ այդ գործում յաջողութիւններ է գրանցել, որոնք, սակայն, չեն ցանկանում տեսնել Կառավարութեան ընդդիմախօսները: 

Անդրադառնալով վիեննական բանակցութիւններին, դոկտ. Ռոհանին նշել է, որ ակնյայտ է, որ իրանական պատւիրակութեանը յաջողւում է քայլ առ քայլ կազմաքանդել պատժամիջոցների պատը: 

Արտաքին քաղաքականութեան ասպարէզում, նա 11-րդ եւ 12-րդ Կառավարութիւնների գլխաւոր ձեռքբերումներից է համարել իրանոֆոբիայի վերացումը՝ նշելով, որ այսօր ոչ ոք այլեւս չի տրւում հիմնականում սիոնիստական վարչակազմի սադրած այդ դաւադրութեանը, եւ փորձում է երկխօսութեան մէջ մտնել Իրանի հետ, եւ մեր երկրի հետ ձեւաւորել նորմալ յարաբերութիւններ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։