Հա

Քաղաքական

12/05/2021 - 13:55

Զարիֆը չի մասնակցի նախագահական ընտրութիւններին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է, որ չի մասնակցելու Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է, որ չի մասնակցելու Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններին:

Այս մասին նա յայտարարութիւն է տարածել Instagram-ի իր էջում՝ շեշտելով, որ ներկայ պահին իր թեկնածութեան առաջադրումը չի բխում երկրի եւ ժողովրդի շահերից:

Զարիֆը շնորհակալութիւն է յայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում յորդորել են իրեն առաջադրելու իր թեկնածութիւնը՝ նշելով, որ իր մենութեան մէջ շատ է խորհել այդ մասին, եւ հասել է այն եզրայանգման, որ ներկայ դրութեամբ, հաշւի առնելով առկայ մթնոլորտը, իր մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին չի բխում երկրի եւ ժողովրդի շահերից:

Նշենք, որ 13-րդ նախագահական ընտրութիւններում, չափաւորական-բարեփոխական շրջանակների ամենահաւանական թեկնածուն համարւում էր հէնց Զարիֆը: Սակայն, ԱԳ նախարարի պաշտօնում իր 8-ամեայ պաշտօնավարման մասին փակ հարցազրոյցի որոշ հատւածների հրապարակումը, մեծ սկանդալի պատճառ դարձաւ, ինչն էլ ստիպել է նրան հրաժարւել նախագահական ընտրութիւններին մասնակցութիւնից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։