Հա

Քաղաքական

15/05/2021 - 08:30

Իրանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպւածութեան կոչ է արել

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գօտում ստեղծւած իրավիճակին, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն կողմերին զսպւածութեան կոչ է արել:

«alikonline.ir» - Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գօտում ստեղծւած իրավիճակին, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն կողմերին զսպւածութեան կոչ է արել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, շեշտելով տարածաշրջանում կայունութեան եւ անդորրը պահպանելու անհրաժեշտութիւնը, երկու կողմերին կոչ է անում զսպւածութիւն ցուցաբերել, խուսափել լարւածութիւնից եւ յարգել երկու երկրների սահմանները:

Իրանը ուշադրութեամբ հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր սահմանների վերջին իրադարձութիւններին, եւ յուսով է, որ վէճը կը լուծւի հնարաւորինս շուտ կողմերի խոհեմութեամբ եւ խաղաղ ճանապարհով»,- յայտարարել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Խաթիբզադէն ընդգծել է մեր երկրի պատրաստակամութիւնը՝ օգնելու երկու երկրների վէճերը խաղաղ ճանապարհով լուծելուն, ներառեալ վերջին վէճը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։