Հա

Քաղաքական

15/05/2021 - 10:50

«Մեկնարկել է 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները». Ռէյիսի

Այսօր՝ առաւօտեան մեկնարկել է 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է առողջապահութեան նախարարի տեղակալ Ալիռեզա Ռէյիսին:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան մեկնարկել է 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է առողջապահութեան նախարարի տեղակալ Ալիռեզա Ռէյիսին:

Նշելով, որ աստիճանաբար կաւելանան պատւաստման ենթակայ թիրախային խմբերի ծաւալները, Ռէյիսին յաւելել է, որ տւեալ թիրախային խմբին մաս կազմող քաղաքացիները, կարող են գրանցւել salamat.gov կայքում՝ կորոնավիրուսի դէմ պատւաստման համար:

Ռէյիսին նաեւ քաղաքացիներին յորդորել է հետեւել նախարարութեան ցուցումներին եւ խուսափել ինքնակամ առողջապահական կենտրոններ դիմելուց՝ աւելացնելով, որ 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները կը շարունակւեն մինչեւ 2 շաբաթ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։