Հա

Քաղաքական

15/05/2021 - 13:25

Նախագահական ընտրութիւններ. մրցապայքարում են նաեւ Ռէյիսին եւ Ջահանգիրին

Այսօր՝ առաւօտեան ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրեցին Իսլ. խորհրդարանի նախկին խօսնակ դոկտ. Ալի Լարիջանին եւ Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մոհսէն հաշեմի Ռաֆսանջանին:

Աւելի ուշ ԿԸՅ-ին իր փաստաթղթերը ներկայացրեց Դատական ուժի ղեկավար, հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Ինչպէս եւ ենթադրւում էր, 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման վերջին օրը աչքի է ընկնում Իրանի քաղաքական ասպարէզի «ծանր քաշայինների» ներկայութեամբ:

Այսօր՝ առաւօտեան ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրեցին Իսլ. խորհրդարանի նախկին խօսնակ դոկտ. Ալի Լարիջանին եւ Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մոհսէն հաշեմի Ռաֆսանջանին:

Աւելի ուշ ԿԸՅ-ին իր փաստաթղթերը ներկայացրեց Դատական ուժի ղեկավար, հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Թէեւ այաթ. Ռէյիսին յայտարարել է, որ որպէս անկախ թեկնածու է մասնակցելու ընտրութիւններին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ պահպանողականները հիմնականում համախմբւելու են նրա շուրջ:

Նշենք, որ քիչ առաջ Նախագահական ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացրեց նաեւ Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։