Հա

Քաղաքական

15/05/2021 - 13:30

«Պէտք է խուսափել նոր պիկից». Ռոհանի

Բոլոր քաղաքներում արձանագրում ենք կորոնավիրուսի նոր դէպքերի թւի նւազում, եւ պէտք է պահպանել զգօնութիւնը՝ նոր դէպքերի աճը, եւ նոր պիկը բացառելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Բոլոր քաղաքներում արձանագրում ենք կորոնավիրուսի նոր դէպքերի թւի նւազում, եւ պէտք է պահպանել զգօնութիւնը՝ նոր դէպքերի աճը, եւ նոր պիկը բացառելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կարեւորելով, հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտութիւնը, Նախագահ Ռոհանին նշել է, որ պէտք է շարունակել ամենաբարձր մակարդակով պահպանել այն. «Կանոններին հետեւելը մեր ազգային, կրօնական, եւ հումանիտար պարտաւորութիւնն է»,- աւելացրել է նա:

Կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողութեան սահմանման յաջողութիւններին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ այն մեծապէս պայմանաւորւած է Առողջապահութեան համակարգի գործադրած ջանքերով, մասնաւորապէս՝ բուժաշխատողների ներդրած ջանքերի արդիւնքներով:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ նշել է, որ Կառավարութիւնը հակահամաճարակային դիմակայման իր պլաններով, փորձում է նւազեցնել 4-րդ ալիքի կորի պիկը:

Կորոնավիրուսի դէմ հասարակութեան զանգւածային պատւաստումներին անդրադառնալով՝ դոկտ. Ռոհանին նշել է, որ զանգւածային անվտանգութիւնը կարող է ապահովւել քաղաքացիների 70 տոկոսի պատւաստման պայմաններում, եւ գործադիրն ամէն բան անում են պատւաստանիւթերի մեծաքանակ գնումների ապահովման ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։