Հա

Քաղաքական

16/05/2021 - 09:50

Մահացել է Աքբար Թորքանը

Մահացել է պետական-քաղաքական ճանաչւած գործիչ Աքբար Թորքանը: Ինչպէս յայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան Instagram-ի իր էջում յայտնել է հանգուցեալի որդին:

«alikonline.ir» - Մահացել է պետական-քաղաքական ճանաչւած գործիչ Աքբար Թորքանը: Ինչպէս յայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան Instagram-ի իր էջում յայտնել է հանգուցեալի որդին:

Վերջին երեք տասնամեակում Աքբար Թորքանը եղել է Իրանի պետական-քաղաքական ամենաճանաչւած եւ ազդեցիկ գործիչներից մէկը:

Այաթ. Ռաֆսանջանիի առաջին կառավարութիւնում նա զբաղեցրել է պաշտպանութեան նախարարի պաշտօնը՝ դառնալով միակ քաղաքացիական անձը, որը զբաղեցրել է այդ պաշտօնը, իսկ երկրորդ կառավարութիւնում՝ տրանսպորտի նախարարի պաշտօնը:

Դոկտ. Ահմադինեժադի առաջին կառավարութիւնում նա զբաղեցրել է նաւթի նախարաի տեղակալի պաշտօնը:

11-րդ կառավարութիւնում Թորքանը եղել է դոկտ. Հասան Ռոհանիի գլխաւոր խորհրդականը:

Վերջին շրջանում Աքբար Թորքանը տառապում էր շաքարախտից եւ երիկամների անբաւարարութիւնից:

Իր իսնթագրամային վերջին գրառումում, նա 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում պաշտպանել էր դոկտ. Ալի Լարիջանիի թեկնածութիւնը:

Աքբար Թորքանը 69 տարեկան էր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։