Հա

Քաղաքական

17/05/2021 - 08:35

Երկու երկրաշարժ՝ Հիւսիսային Խորասանում

Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 03:34-ին երկրաշարժը ցնցել է Հիւսիսային Խորասան նահանգի Սանխասթ շրջանն ու նահանգի կենտրոն Բոջնուրդ քաղաքը:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 03:34-ին երկրաշարժը ցնցել է Հիւսիսային Խորասան նահանգի Սանխասթ շրջանն ու նահանգի կենտրոն Բոջնուրդ քաղաքը. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Թեհրանի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնի կողմից գրանցւել է 5.5 մագնիտուտ հզօրութեամբ, հիւսիսային լայնութեան 37.19⁰ եւ արեւելեան երկայնութեան 56.73⁰ աշխարհագրական կոորդինատներով` օջախի 16 կմ խորութեամբ: Երկրաշարժի էպիկենտորնը եղել է Սանխասթ շրջանը:

Երկրաշարժին հետեւել են երկու յետցնցում՝ 3.1 մագնիտուտ հզօրութեամբ:

Աւելի ուշ՝ ժամը 05:24-ին նոյն շրջանում, գրանցւել է եւս մէկ երկրաշարժ՝ 5.4 մագնիտուտ հզօրութեամբ, որին անմիջապէս հետեւել են երկու յետցնցում՝ 3.6 եւ 2.9 մագնիտուտ հզօրութեամբ:

Ցնցումների հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցւել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։