Հա

Քաղաքական

17/05/2021 - 08:40

Իրանը խստօրէն բողոքել է ԱՄՆ-ի դէմ՝ սիոնիստական ռեժիմին աջակցելու համար

Պաղեստինի վերջին իրադարձութիւնները քննարկելու նպատակով, ՄԱԿ-ի Անվտնագութեան խորհրդի յատուկ նիստի ընթացքում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին խստօրէն բողոքել է ԱՄՆ-ի դէմ՝ սիոնիստական ռեժիմին աջակցելու համար՝ նշելով, որ ճնշման եւ ագրեսիայի դէմ պաշտպանւելը պաղեստինցիների անքակտելի իրաւունքն է:

«alikonline.ir» - Պաղեստինի վերջին իրադարձութիւնները քննարկելու նպատակով, ՄԱԿ-ի Անվտնագութեան խորհրդի յատուկ նիստի ընթացքում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին խստօրէն բողոքել է ԱՄՆ-ի դէմ՝ սիոնիստական ռեժիմին աջակցելու համար՝ նշելով, որ ճնշման եւ ագրեսիայի դէմ պաշտպանւելը պաղեստինցիների անքակտելի իրաւունքն է. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իսրայէլական ռեժիմի վայրագ ուժերը այս նիստին զուգահեռ իսկական ջարդ են իրականացնում Պաղեստինում, յատկապէս Գազայի հատւածում՝ աշխարհի ամենամեծ բաց բանտում, որի ընթացքում մինչ այժմ սպանւել է 192 մարդ, այդ թւում՝ 58 երեխայ եւ 34 կին»,- ասել է Թախթ Ռաւանչին՝ նշելով, որ անմարդկային նման գործողութիւնների միակ պատճառն այն է, որ պաղեստինցիներն իրաւացիօրէն բողոքում եւ դիմադրում են սերնդեսերունդ իրենց պատկանող պապենական տների աւերման, Արեւելեան Երուսաղէմում, Շէյխ Ջարահում, Սիլւանում եւ այլ շրջաններում իրենց հայրենական տարածքներից բռնի վտարման, եւ Ալ-Աքսա մզկիթում աղօթող հաւատացեալների վրայ յարձակման դէմ:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը հռետորական հարց է բարձրացրել, թէ այդ ինչպէ՞ս է իսրայէլական ռեժիմը կատարում նման յանցագործութիւններ՝ լիակատար անձեռնմխելիութեան պայմաններում: 

Թախթ Ռաւանչին դա պայմանաւորել է տասնամեակներ շարունակ ՄԱԿ-ի ԱԽ-ի մահաբեր լռութեամբ, անտարբերութեամբ եւ անգործութեամբ, ինչն էլ ըստ նրա՝ աւելի լկտի եւ համարձակ է դարձրել սիոնիստական ռեժիմին, որն այս ընթացքում աւելի քան 15 պատերազմ է հրահրել՝ բռնազաւթելով այլ երկրների տարածքները: 

Նա խստօրէն բողոքել է ԱՄՆ-ի դէմ՝ սիոնիստական ռեժիմին անվերապահօրէն աջակցելու համար:

«ԱՄՆ ներկայիս վարչակազմը նոյնպէս որոշում է կայացրել աջակցել իսրայէլական ռեժիմին, եւ անամօթաբար խօսում է այսպէս կոչւած «Իսրայէլի անվտանգութեան իրաւունքի» մասին, օգտագործում է այսպէս կոչւած «Իսրայէլի ինքնապաշտպանութեան իրաւունքը»՝ այդ վարչակազմի յանցագործութիւններն արդարացնելու համար, եւ մերժում է ճնշւած պաղեստինցիների բնածին իրաւունքը` ներառեալ կեանքի, արժանապատւութեան, ազատութեան, ինքնապաշտպանութեան, ինքնորոշման իրաւունքը եւ անկախ Պաղեստինեան պետութեան ստեղծումը»,- ասել է նա՝ յաւելելով. «Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ն կանխեց Անվտանգութեան խորհրդի նոյնիսկ մամուլի պարզ յայտարարութեամբ հանդէս գալը, որով կոչ էր արւում դադարեցնել Իսրայէլի կողմից Գազայի ռմբակոծումը, եւ ցոյց տւեց, որ վճռականօրէն սատարում է օկուպանտ ռեժիմին, որքան էլ դաժան լինեն նրա յանցագործութիւնները»: 

«Պաղեստինցիներն անօրինական կերպով գտնւում են օկուպացիայի եւ պաշարման մէջ իսրայէլական ռեժիմի կողմից, եւ ունեն ինքնապաշտպանութեան բնական իրաւունք: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, խստօրէն դատապարտում է այդ ռեժիմի բոլոր յանցագործութիւնները պաղեստինցիների դէմ, եւ միաժամանակ յայտարարում է իր աջակցութիւնը նրանց՝ իրենց բոլոր անքակտելի իրաւունքների լիարժէք իրականացման, յատկապէս նրանց ինքնորոշման բնորոշ իրաւունքի իրացման, եւ Պաղեստինի ողջ տարածքում, Երուսաղէմ մայրաքաղաքով անկախ պետութեան ձեւաւորման գործում»,- յայտարարել է Թախթ Ռաւանչին՝ շեշտելով, որ Պաղեստինի հարցը չի լուծւի առանց արդարութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքների լիարժէք կիրառման: Ուստի, միջազգային հանրութիւնը պէտք է կատարի իր իրաւական, քաղաքական եւ բարոյական պարտաւորութիւնը՝ լիովին աջակցելու պաղեստինցիների բնածին իրաւունքների իրացմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։