Հա

Քաղաքական

17/05/2021 - 12:35

«Վիեննայի բանակցութիւններում չկան միջանկեալ համաձայնութեան դրոյթներ». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր կայացած իր մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ Վիեննայի բանակցութիւններում չկան միջանկեալ համաձայնութեան դրոյթներ:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր կայացած իր մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ Վիեննայի բանակցութիւններում չկան միջանկեալ համաձայնութեան դրոյթներ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ օրակարգային հարցերը քննարկւել են 3 յանձնաժողովների նիստերի ընթացքում, Խաթիբզադէն, որոշումներից բխող արդիւնքները պայմանաւորել է յանձնաժողովներին մաս կազմող երկրների քաղաքական դիրքորոշումներով:

Իր մամլոյ ասուլիսի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, եւ միջազգային գործընկերների, այդ թւում՝ Իրաքի եւ Սիրիայի հետ յարաբերութիւնների ամրապնդմանը միտւած նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ՝ պաղեստինեան հակամարտութեանը՝ նշելով, որ յուսով ենք, շուտով կիրականացւի պաղեստինեան իդեալը:

Ըստ Խաթիբզադէի՝ պաղեստինեան հակամարտութեան նոր փուլի տեղափոխումը, կարող է ազդել միջազգային աշխարհաքաղաքական զարգացումներին:

«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը շարունակում է իր ջանքերը՝ պաղեստինի ժողովրդի իրաւունքների վերականգնման ուղղութեամբ»,- յստակեցրել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակում է իր դիւանագիտական ​​խորհրդակցութիւնները, ինչպէս իսլամական երկրների, այնպէս էլ՝ տարածաշրջանային ուժերի հետ, ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափերով, իսկ երէկ Արտաքին գործերի նախարարը շեշտեց սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցութիւնը բացառելու կարեւորութիւնը, որն, ըստ նրա՝ պատերազմական ու մարդկութեան դէմ յանցագործութիւն է»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։