Հա

Քաղաքական

17/05/2021 - 12:40

«Սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը». Մոջթաբա Զոլնուրի

Իրանի Իսլամական Հանրապետութեան Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «Սպուտնիկ Իրան»-ը։

Զոլնուրին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխութիւն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի, մինչդեռ մենք չենք ընդունում որեւէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մօտ: Եթէ Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխութեան ենթարկւեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցեալի սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պէտք է պահպանւի Իրանի Իսլամական Հանրապետութեան ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նա նշում է, որ երկու երկրներին էլ իրաւունք ունեն պաշտպանել իրենց տարածքային ամբողջականութիւնը։

«Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականութեան պահպանման հարցում, եւ նաեւ պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականութիւնը, հողը եւ Իրանի հետ հարեւանութեան սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու երկրների հետ հարեւաններ ենք, եւ ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որեւէ փոփոխութիւն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականութեանը»,- ասել է Զոլնուրին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։