Հա

Քաղաքական

18/05/2021 - 13:50

«Շարունակել աջակցել գիւղատնտեսներին. սա կառավարութեան յստակ քաղաքականութիւնն է». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահը գիւղատնտեսներին աջակցել շարունակելը որակել է որպէս կառավարութեան յստակ քաղաքականութիւն: Այս մասին նա յայտարարել է Կառավարութեան տնտեսական համակարգման հերթական նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը գիւղատնտեսներին աջակցել շարունակելը որակել է որպէս կառավարութեան յստակ քաղաքականութիւն: Այս մասին նա յայտարարել է Կառավարութեան տնտեսական համակարգման հերթական նիստի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռուհանին բարձր է գնահատել գիւղատնտեսական արտադրութիւնն աւելացնելուն ուղղւած գիւղատնտեսների ջանքերը՝ շեշտելով, որ գիւղատնտեսներին աջակցել շարունակելը Կառավարութեան յստակ քաղաքականութիւնն է:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով արտադրութեանը եւ արտադրողներին աջակցելու անհրաժեշտութեանը, յստակեցրել է, որ Կառավարութիւնը մինչ իր գործունէութեան վերջին օրը իր բոլոր հնարաւորութիւններն ու ռեսուրսները կենտրոնացնելու է արտադրութեան, արտադրողներին եւ ձեռներեցներին աջակցելու վրայ: 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։