Հա

Քաղաքական

19/05/2021 - 12:01

«Բանակցութիւններն ամփոփման նպատակով՝ վերադառնում ենք մայրաքաղաք». Արաղչի

 Իրան-4+1-ի բանակցութիւնների արդիւնքներն ամփոփելու նպատակով, եւ վերջնական խորհրդակցութիւններն իրականացման համար վերադառնում ենք մայրաքաղաք: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտնել է  ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Վիեննական բանակցութիւնների վերջին զարգացումներին:

«alikonline.ir»-  Իրան-4+1-ի բանակցութիւնների արդիւնքներն ամփոփելու նպատակով, եւ վերջնական խորհրդակցութիւններն իրականացման համար վերադառնում ենք մայրաքաղաք: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտնել է  ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Վիեննական բանակցութիւնների վերջին զարգացումներին:

«Երկու շաբաթ տեւողութեամբ բանակցութիւններից յետոյ՝ վերադառնում ենք մայրաքաղաք, բանակցութիւնների արդիւնքները ամփոփելուն ուղղւած քայլերի իրականացման համար»,- նշել է նա՝ աւելացնելով, որ խորհրդակցութիւններից յետոյ՝ կրկին, նախատեսւած է Իրան-4+1-ի յանձնաժողովների հանդիպումը:

Այդ հանդիպումն, Աբբաս Արաղչիի խօսքով՝ ենթադրում է վերջնական բանակցութիւնների արդիւնքների ամփոփման ծրագիր:

Արաղչին, նաեւ նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ բանակցութիւնները շարունակում են արձանագրել դրական արդիւնքներ, եւ յետագայ քննարկումները կը ծաւալւեն՝ անհամաձայնութիւնները լուծման կամ նւազեցման նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։