Հա

Քաղաքական

19/05/2021 - 13:50

«Ունէք միջազգային իրաւունքից բխող փաստեր, ունէք համաշխարհային գերտէրութիւնների յայտարարութիւններ: Գործէք ի նպաստ հայկական պետականութեան». Նայիրի Յոխիկեան

Լրագրող, հեռուստամեկնաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսուքեան էջում գրում է. «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անւանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խօսում է այն մասին, որ երկու գերտէրութիւնները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։

«alikonline.ir»- Լրագրող, հեռուստամեկնաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսուքեան էջում գրում է. «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անւանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խօսում է այն մասին, որ երկու գերտէրութիւնները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։

Հետեւաբար, ինչպէս ամիսներ շարունակ պնդում եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանը կարող է առ ոչինչ ճանաչել ԽՍՀՄ տարիներին Քարվաճառի եւ Քաշաթաղի (Լաչին) շրջանների մեծ մասը Հայաստանից կտրելու եւ Ադրբեջանին նւիրաբերելու որոշումները։

Արխիւային բոլոր փաստաթղթերով եւ քարտէզներով մինչեւ 1933-35 թւականները Քարվաճառի Ալ լճերին յարակից հսկայական տարածքները, Քաշաթաղի մեծ մասը, նաեւ Ղուբաթլուն եղել են Հայաստանի կազմում։

Ունէք միջազգային իրաւունքից բխող փաստեր, ունէք համաշխարհային գերտէրութիւնների յայտարարութիւններ։ Գործէք ի նպաստ հայկական պետականութեան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։