Հա

Քաղաքական

19/05/2021 - 14:02

«Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան

Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

«alikonline.ir»- Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, որի համար Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կարմիր գիծ է, Շահնազարեանը նշեց, որ Իրանը՝ որպէս տարածաշրջանային գերտէրութիւն եւ կարեւոր ու ազդեցիկ խաղացողներից մէկը, չի կարող անմասն մնալ տարածաշրջանում ձեւաւորւած նոր ստատուս-քւոյի եւ իրականութեան ֆոնին ընթացող ուժերի վերադասաւորման եւ անմիջական խաղաղացողների վերադիրքաւորման գործընթացից:

«Մանաւանդ, որ տեղի ունեցող զարգացումները, կարելի է ասել, բոլորովին նոր բնոյթի մարտահրաւէրներ են եւ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի անվտանգային մթնոլորտի համար: Փաստ է, որ Իրանը զիջել է դիրքերը, եւ որոշակիօրէն կորցրել է տարածաշրջանում ընթացող նոր զարգացումների վրայ գործուն ազդեցութիւն ունենալու հնարաւորութիւնը: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը կորցրել է հնարաւորութիւնը եւ ցանկութիւնը՝ ազդելու տարածաշրջանում ծաւալւող իրադարձութիւնների վրայ: Թերեւս, այդ մասին են վկայում Իրանի սահմանապահ ուժերի կտրուկ արձագանքը Ադրբեջանի հետ սահմանային միջադէպին, եւ, մանաւանդ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի շատ յստակ եւ բաց տեքստով յայտարարութիւնը, որ Իրանի համար բացարձակ անընդունելի է Հայաստանի սահմաններում որեւէ փոփոխութիւն, եւ, որ Հայաստանի սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած, եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը: Սա շատ յստակ մեսիջ է՝ ուղղւած տարածաշրջանի երկրներին եւ դերակատարներին, յատկապէս՝ Ադրբեջանին եւ Թուրքիային:

Չպէտք է մոռանանք, թէ Հայաստանի հետ սահմանն ու Սիւնիքն ինչպիսի ռազմավարական նշանակութիւն ունեն Իրանի համար, եւ ոչ միայն անվտանգային մթնոլորտի ապահովման, այլեւ ռազմավարական նշանակակութեան հեռահար ծրագրերի եւ նախագծերի իրականացման համար: Նշեմ միայն մէկ օրինակ. Չինաստանի հետ Իրանի համագործակցութեան 25-ամեայ ռազմավարական պայմանագրի արդիւնաւէտութիւնը մեծապէս պայմանաւորւած է լինելու դէպի հիւսիս կապով, Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի անվտանգ եւ անխափան գործարկումով:

Փաստ է, որ այս նախագծերի իրականացումն Հայաստանի տարածքով օրակարգային եւ կենսական նշանակութեան խնդիր է Իրանի համար, որը ոչ միայն գալու է ապահովելու Իրան-Չինաստան համագործակցութեան ռազմավարական պայմանագրով նախատեսւող ահռելի տնտեսական շահերը, այլ նաեւ էապէս կանխելու է տարածաշրջանում թուրքական ձեւաւորւող բեւեռի հզօրացումն ու դրանից բխող անվտանգային մարտահրաւէրները»,- 168.am-ի հետ զրոյցում մանրամասնեց Արամ Շահնազարեանը՝ յաւելելով, որ թուրքական գործօնի յաջողութիւնը մեծապէս պայմանաւորւած է ցամաքային կապի ապահովմամբ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որն անցնելու է Սիւնիքի տարածքով՝ Մեղրիի միջանցքով, Իրան-Հայաստան սահմանի երկայնքով:

«Այս ամէնը հաշւի առնելով՝ ակնյայտ է դառնում, թէ ինչպիսի ռազմավարական նշանակութիւն ունի Հայաստանի դիրքերի ամրապնդումն ու տարածքային ամբողջականութեան պահպանումն Իրանի համար: Թեհրանում գիտակցում են, թէ թուրքական գործօնին տարածաշրջանում հաւասարակշռող կարեւոր դերակատարը եւ հանգոյցը շարունակում է մնալ Հայաստանը: Այս համատեքստում, սակայն, չպէտք է աչքաթող անենք մէկ կարեւոր իրականութիւն, այն է՝ Իրանը տարածաշրջանային իրադարձութիւնների վրայ կարող է ազդել այնքանով, ինչքանով թոյլ կը տան նրա հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանի միւս կարեւոր խաղացողներն ու դերակատարները: Իսկ ինչ վերաբերում է Սիւնիքի հարցով Իրանի հնարաւոր դերակատարութեանը, ապա երկու կարծիք լինել չի կարող. Իրանն այս կապակցութեամբ իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը: Սա միջազգային յարաբերութիւնների ընդունւած նորմ է: Այնպէս որ սա, մեծ հաշւով, պայնաւորւած է նաեւ Երեւանի դիրքորոշմամբ եւ ցանկութեամբ»,- շարունակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Իսկ թէ Արցախի խնդրով ինչ դերակատարում կարող է ունենալ Իրանը, որը ՀՀ-ն եւ ՄԽ-ն փակւած չեն համարում, եւ արդեօ՞ք միջնորդական ցանկութիւնը պահպանւել է Իրանի մօտ, Արամ Շահնազարեանն ասաց, որ, ցաւօք, Իրանը շատ ուշ արձագանքեց եւ որոշեց ազդել իրադարձութիւնների վրայ։ Այսինքն, այն պահին, երբ պատերազմի ելքը կանխորոշւած էր եւ պարզ։

«Դա, թերեւս, կարելի է համարել վերջին տարիներին Իրանի հարաւկովկասեան քաղաքականութեան ամենամեծ բացթողումն ու ձախողումը։ Ներկայ դրութեամբ ես որեւէ հնարաւորութիւն չեմ տեսնում, որ Արցախի մասով Իրանը կը կարողանայ ազդել գործընթացների վրայ»,- եզրափակեց Շահնազարեանը:

 

Յարակից լուրեր

  • «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան
    «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան

    Սիւնիքեան զարգացումներին հետեւում են նաեւ Իրանում: Սագօ Արեանը Shantnews.am-ի եթերում թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

  • Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական
    Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

    Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

    Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

  • «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան
    «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան

    Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։