Հա

Քաղաքական

19/05/2021 - 14:04

«Աշխարհի հայեացքն ուղղւած է Իրանի ընտրութիւններին». Նախագահ Ռոհանի

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով առաջիկայ նախագահական ընտրութիւններին՝ յայտարարել է, որ աշխարհի հայեացքն այսօր ուղղւած է Իրանի ըտրութիւններին:

«alikonline.ir»- Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով առաջիկայ նախագահական ընտրութիւններին՝ յայտարարել է, որ աշխարհի հայեացքն այսօր ուղղւած է Իրանի ընտրութիւններին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Իրանը թեւակոխում է ընտրութիւնների շրջան, նախագահն ասել է. «Նախագահական ընտրութիւնները յայտնւել են միջազգային ուշադրութեան կենտրոնում: Խորդադի 28-ին, երբ կայանալու են նախագահական ընտրութիւնները, աշխարհի հայեացքն ուղղւած է լինելու դէպի Իրան»:

Ակտիւ նախագահական ընտրութիւններ անց կացնելու համար, դոկտ. Ռոհանին կարեւորել է յատկապէս ժողովրդի մասնակցութիւնը՝ շեշտելով, որ դա պայմանաւորւած է լինելու այն հանգամանքով, թէ քաղաքական տարբեր հոսանքները եւ ուղղւածութիւններն ինչքանով են ներգրաււած լինելու ընտրութիւններում:

Նա յոյս է յայտնել, որ Պահապանների խորհուրդը հնարաւորութիւն կընձեռի բոլոր քաղաքական հոսանքների համար, իրենց թեկնածուի տեսկով ներկայացււած լինելու նախագահական ընտրութիւններին: Նախագահը շեշտել է, որ դա կը նապստի ժողովրդի առաւել աշխոյժ մասնակցութեանն ընտրութիւններին:

Նախագահը կարեւորել է նաեւ նախընտրական շրջանը՝ նշելով, որ քարոզչութիւն եւս պէտք է նպաստի ժողովրդի մօտ վստահութեան ձեւաւորմանն ու ակտիւ մասնակցութեանը:

Դոկտ. Ռոհանին յոյս է յայտնել, որ նախընտրական պայքարի շրջանում քաղաքական ուժերն ու թեկնածուները կը պահպանեն բարոյական նորմերն ու կը խուսափեն ստից, հերիւրանքից եւ կեղծ խոստումներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։