Հա

Քաղաքական

24/05/2021 - 13:20

«Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարֆը վաղը՝ մայիսի 25-ին կուղեւորւի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը վաղը՝ մայիսի 25-ին կուղեւորւի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա, սակայն, չի անդրադարձել այցելութիւնների նպատակներին, եւ նախատեսւող օրակարգի կէտերին:

Սայիդ Խաթիբզադէն անդրադառնալով Վիեննայում Իրանի եւ 4+1-ի միջեւ ընթացող բանակցութիւններին, Միջուկային գործարքի վերականգնման հնարաւորութեանն ու Իրանի եւ արեւմտեան կողմերի ներկայացուցիչների երկակի յայտարարութիւններին, ասել է. «Երկմտութիւն գոյութիւն չունի: Միանգամայն պարզ է, որ մենք զգալի առաջընթաց ունենք, եւ կարծում ենք, որ փոխըմբռնումն առկայ է: Դեռեւս կան լուրջ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել եւ լուծումներ գտնել»,- ասել է նա՝ յաւելելով, որ եթէ Վաշինգտոնը քաղաքական որոշում կայացնի եւ հրաժարւի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնից, ապա շատ արագ հնարաւոր կը լինի կարգաւորել մնացած խնդիրները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։