Հա

Քաղաքական

25/05/2021 - 15:10

ՆԳՆ-ն հրապարակել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների վերջնական ցուցակը

Ներքին գործերի նախարարութիւնը հրապարակել է Պահապանների խորհրդի կողմից հաստատւած 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների ցուցակը։

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարութիւնը հրապարակել է Պահապանների խորհրդի կողմից հաստատւած 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների ցուցակը։

Ցուցակում ներառւած են 7 հոգի. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, Սայիդ Ջալիլին, Մոհսէն Ռեզային, Ալիռեզա Զաքանին, Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին, Մոհսէն Մեհրալիզադէն եւ Աբդօլնասէր Հեմաթին։

Ցուցակից դուրս են մնացել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ Իսլ. խորհրդարանի նախկին խօսնակ Ալի Լարիջանին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։