Իրանի Իսլամական Հանրապետութեան Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպւել է ԻԻՀ առեւտրի պալատում` ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Էդւարդ Յովհաննիսեանի` Իրանի Իսլամական Հանրապետութիւն աշխատանքային այցի շրջանակում:
«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպւել է ԻԻՀ առեւտրի պալատում` ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Էդւարդ Յովհաննիսեանի` Իրանի Իսլամական Հանրապետութիւն աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնը:
Համաժողովից առաջ առանձնազրոյց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդւարդ Յովհաննիսեանի եւ Իրանի առեւտրի պալատի նախագահ Գոլման Հուսէյն Շաֆէիի միջեւ: Կողմերը կարեւորել են երկու երկրների գործարարների միջեւ ձեւաւորւած գործակցութիւնը եւ ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայութիւնը:
Համաժողովի ընթացքում գործարարներին մասնաւորապէս հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրէնսդրութեան եւ վարչարարութեան ոլորտներում նոր փոփոխութիւնները: ՊԵԿ պատւիրակութեան կողմից մատնանշւել են վերջին տարիներին իրականացւած բարեփոխումները, որոնք էական ազդեցութիւն են ունեցել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման գործում:
Էդւարդ Յովհաննիսեանը յորդորել է գործարարներին հարկային եւ մաքսային վարչարարութեան կիրառման հետ կապւած ցանկացած հարցով դիմել ՊԵԿ համապատասխան մասնագէտներին: Կոմիտէի նախագահը նաեւ պատրաստակամութիւն է յայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցութիւններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանօթանալու եւ դրանց լուծման նպատակով: