Հա

Քաղաքական

04/06/2021 - 19:00

«Կառավարման խնդիրների լուծման մեթոդը ճիշտ ընտրութիւն կատարելն է, այլ ոչ թէ ընտրութիւններին չմասնակցելը». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի մահւան 32-րդ տարելիցի առիթով հեռարձակւող հեռուստատեսային ելոյթի ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նշել է, որ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի առաքելութիւններից՝ Իսլամական եւ ժողովրդավարական համակարգի հիմնադրումն էր։

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի մահւան 32-րդ տարելիցի առիթով հեռարձակւող հեռուստատեսային ելոյթի ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նշել է, որ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի առաքելութիւններից՝ Իսլամական եւ ժողովրդավարական համակարգի հիմնադրումն էր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ի թիւս, այլ հարցերի այաթ. Խամենէին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի որդեգրած ուղեգծին եւ կառավարման շեշտադրումներին՝ նշելով, որ Էմամ Խոմէյնին մշտապէս կարեւորել է ժողովրդի քւէի դերը եւ կառավարման համակարգում քւէարկութեանը ապաւինման անհրաժեշտութիւնը։

Ըստ այաթ. Խամենէիի Իսլ. յեղափոխութեան հիմնադրման եւ յարատեւման գաղտնիքներից «Հանրապետութիւն» եւ «Իսլամ» եզրոյթների միախմբելն եւ համադրումն էր։

Անդրադառնալով ընտրութիւններին մասնակցելու Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի շեշտադրումներին, այաթ. Խամենէին նշել է, որ խնդիրների լուծումը պայմանաւորւած է ճիշտ ընտրութեան կատարմամբ։

Նա նաեւ իր ելոյթի ընթացքում յստակեցրել է, որ կառավարման խնդիրների լուծման մեթոդը ճիշտ ընտրութիւն կատարելն է, այլ ոչ թէ ընտրութիւններին չմասնակցելը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։