Հա

Քաղաքական

07/06/2021 - 10:35

Մահացել է հոջ. Մոհթաշամիփուրը

Այսօր՝ առաւօտեան, 75 տարեկան հասակում, մահացել է հոջ. Սէյէդ Ալի Աքբար Մոհթաշամիփուրը: 

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, 75 տարեկան հասակում, մահացել է հոջ. Սէյէդ Ալի Աքբար Մոհթաշամիփուրը: Նա վարակւած էր կորոնավիրուսով եւ տեղափոխւել էր «Խաթամօլանբիա» հիւանդանոց:

Հոջ. Մոհթաշամիփուրը համարւում էր յետյեղափոխութեան առաջին սերնդի բարձրաստիճան պաշտօնեաներից, որոնք առանցքային դերակատարութիւն են ունեցել յեղափոխութեան առաջին տասնամեակի ընթացքում:

Նա զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտօնը, երրորդ եւ վեցերորդ նստաշրջաններում եղել է Իսլ. խորհրդարանի պատգամաւոր, 1360-1364թթ. զբաղեցրել է Սիրիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը, եւ առանցքային դերակատարութիւն է ունեցել լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման ձեւաւորման գործում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։