Հա

Քաղաքական

09/06/2021 - 12:00

«Աշխարհաքաղաքական գործօնները պահանջում են, որ Իրանը, քաղաքական շահերից ելնելով ՀՀ-ի ներդրումներում դերակատար լինի, բայց դա կախւած է նրանից, թէ վերջինս ինչպէս կընդառաջի դրան»․ Ռ. Բեգլարեան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ Իրանի դիրքորոշումը Արցախեան պատերազմից յետոյ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ խնդիրների պարագայում պարզ է՝ չպէտք է փոխւի հայ-իրանական սահմանը, տարածքային ամբողջականութեան սկզբունքը պէտք է յարգւի։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ այդ մասին իր «ուղերձները» տարբեր հարեւանների է ներկայացրել, մասնաւորապէս Ադրբեջանին եւ Թուրքիային։

«alikonline.ir» - Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ Իրանի դիրքորոշումը Արցախեան պատերազմից յետոյ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ խնդիրների պարագայում պարզ է՝ չպէտք է փոխւի հայ-իրանական սահմանը, տարածքային ամբողջականութեան սկզբունքը պէտք է յարգւի։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ այդ մասին իր «ուղերձները» տարբեր հարեւանների է ներկայացրել, մասնաւորապէս Ադրբեջանին եւ Թուրքիային։

«Հետագայ իրադարձութիւններն էլ վկայեցին, որ օրըստօրէ Իրանի համար էլ այդ հարցերը շատ կարեւորւում են»,- ասաց նա։

Ըստ Ռոբերտ Բեգլարեանի՝ Արցախեան պատերազմը վնաս հասցրեց Իրանին։ «Նւազագոյնն այն է, որ Իրանը պէտք է շեշտակի զգօն լինի, եւ սահմանի որեւէ խաթարում չլինի»,- ասաց նա։ Նրա խօսքով՝ իրավիճակի հանգուցալուծումը խաղաղ ճանապարհով, բանակցութիւնների միջոցով լուծելու համար Իրանը միշտ էլ պատրաստ է լինելու աջակցել կողմերին, քանի որ նրա աշխարհագրական դիրքն է պահանջում, որ բոլորի նկատմամբ ուշադիր լինի։

Ռոբերտ Բեգլարեանը Հայաստան-Իրան յարաբերութիւններում էլ կարեւորեց յատկապէս տնտեսական ոլորտում համագործակցութեան զարգացումը։ «Ես բազմիցս ասել եմ, որ երբ խօսւում է Հայաստան-Իրան սահմանի մասին, խօսքը միայն սահմանագծի մասին չէ։ Իրանի հետ յարաբերութիւնները պահանջում են մինչեւ սահմանի խորքը․ Սիւնիքի աշխարհագրական զգայուն դիրքը, նրա յարաբերակցութիւնը Իրանի հետ պահանջում է, որ մինչեւ Երեւան անվտանգ ու ապահով լինի։ Այդ առումով պէտք է Իրանը աւելի ակտիւ լինի, եւ հայկական կողմից էլ պէտք է ընդառաջւի թէ՛ պրոեկտների ձեւով, թէ՛ առաջարկների ձեւով փորձեն երկու երկիր հանդէս գալ»,- ասաց նա։

Իրանահայ պատգամաւորը համաձայնեց, որ Իրանը Հարաւային Կովկասում աւելի սերտ տնտեսական յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ։ «Սակայն երբ նկատի ենք ունենում տարածաշրջանի յատկապէս աշխարհաքաղաքական գործօնները, հասկանում ենք, որ դրանք պահանջում են, որ Իրանի կողմից չպէտք է նկատի առնւեն լոկ տնտեսական շահերը, այլ՝ այդ քաղաքական շահերից ելնելով՝ փորձ արւի ներդրումների մէջ դերակատար լինել, օժանդակել Հայաստանին։ Դա իհարկէ նաեւ կախւած է նրանից, թէ Հայաստանն ինչպէս կընդառաջի դրան»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։