Հա

Քաղաքական

09/06/2021 - 13:10

«Ընտրութիւնների նման ընթացքից տուժեց համակարգը». Նախագահ Ռոհանի

Նախագահական ընտրութիւնների նման ընթացքից տուժեցին շատերը, բայց, գլխաւորաբար, համակարգը: Այս մասին՝ այսօր յունիսի 9-ի, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ հանրային կարծիքի հետ պէտք է հաշւի նստել:

«alikonline.ir» - Նախագահական ընտրութիւնների նման ընթացքից տուժեցին շատերը, բայց, գլխաւորաբար, համակարգը: Այս մասին՝ այսօր յունիսի 9-ի, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ հանրային կարծիքի հետ պէտք է հաշւի նստել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Պէտք է ժողովրդին հրաւիրել ընտրութիւններին մասնացելուն՝ հաշւի նստելով նրանց կարծիքի հետ»,- նշել է Նախագահ Ռոհանին՝ աւելացնելով, որ չպէտք է խեղաթիւրել փաստերն ու իրողութիւնները:

Նախագահ Ռոհանին նշել է, որ փաստերը խեղաթիւրելը եւ հանրային կարծիքը շեղելը կարող է սպառնալ համակարգի կայնութեանը՝ ընդգծելով, որ մենք ժողովրդին պէտք է տանք իրական խոստումներ եւ խուսափենք ամբոխավարական պրոպագանդայից եւ խոստումներ տալուց:

Նշելով, որ ժողովրդի իրաւունքները խախտելով ամբողջ համակարգի իրաւունքներն ենք խախտում, Նախագահ Ռոհանին՝ աւելացրել է, որ 8 տարիների ընթաքում համակարգը զարգացաւ ամենատարբեր ուղղութիւններով, այդ թւում՝ գիւղատնտեսութեան, տնտեսութեան, եւ այլ ոլորտներում:

«Պէտք է ժողովրդի հետ խօսել հասկանալի, ընդունելի եւ պարզ լեզւով: Նրանց ներկայացնել իրողութիւնները եւ փաստերի վրայ հիմնւած քաղաքականութիւն վարել»,- յստակեցրել է նա՝ ժողովրդին զգուշացնելով նախընտրական ամբոխավարական քարոզչութեան սպառնալիքներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։