Հա

Քաղաքական

10/06/2021 - 12:30

Նախագահ Ռոհանին շահագործման է յանձնել Էներգետիկայի ոլորտին վերաբերող ազգային մի քանի խոշոր նախագծեր

Այսօր յունիսի 10-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շահագործման է յանձնել Էներգետիկայի նախարարութեանը վերաբերող ազգային մի քանի խոշոր նախագծեր:

«alikonline.ir» - Այսօր յունիսի 10-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շահագործման է յանձնել Էներգետիկայի նախարարութեանը վերաբերող ազգային մի քանի խոշոր նախագծեր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Շահագործման յանձնւած նախագծերի ընդհանուր արժէքը կազմում է 41 հազար 988 մլրդ. թուման:

Նոյն ծրագրի շրջանակում՝ Հորմոզգան նահանգում շահագործման յանձնւեց F դասի էլեկտրակայանի առաջին գազի բլոկը եւ մեկնարկեց 1400 ՄՎտ հզօրութեամբ էլեկտրակայանի գործարկումը:

Նշենք, որ ծրագրերն իրականացւեց երկրի էլեկտրաէներգիայի արդիւնաբերութեան քաղաքականութեան, էլեկտրակայանների վառելիքի օպտիմալ օգտագործման, էլեկտրաէներգիայի արտադրութեան արդիւնաւէտութեան բարձրացման, ազգային էլեկտրացանցի մատակարարման ապահովման, հարեւան երկրներին արտահանման եւ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման նպատակներով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։