Հա

Քաղաքական

12/06/2021 - 08:25

«Հակաիրանական տնտեսական ահաբեկչութեան դադարեցումը Բայդէնի հիմնական փորձաքարն է». Մաջիդ Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում քննադատելով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութեան շարունակութեան ապահովումը նշել է, որ Բայդէնի կառավարութիւնը նոյնպէս շարունակում է Թրամփի ուղեգիծը՝ չդադարեցնելով, հակաիրանական ճնշման քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում քննադատելով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութեան շարունակութեան ապահովումը նշել է, որ Բայդէնի կառավարութիւնը նոյնպէս շարունակում է Թրամփի ուղեգիծը՝ չդադարեցնելով, հակաիրանական ճնշման քաղաքականութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Քննադատելով ԱՄՆ-ի վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, Բայդէնի կառավարութեան հիմնական քննութիւնը համարել է հակաիրանական տնտեսական ահաբեկչութեան դադարեցումը եւ թրամփեան պատժամիջոցների չեղարկումը:

Նիստի ընթացքում ներկայացնելով Մերձաւոր Արեւելքում ընթացքող վերջին զարգացումները եւ այդ ուղղութեամբ Իրանի դիրքորոշումներն ու վարած քաղաքականութիւնը Ռաւանչին նշել է, որ տարածաշրջանային անվտանգութիւնը կերտեցին ահաբեկչութեան դէմ պայքարի հերոսները, այդ թւում՝ գեներալ Սոլէյմանին:

Նա իր զեկոյցի ընթացքում անդրադարձել է իրանական մշակութային օբիեկտների թիրախաւորման Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքներին, վէճերի լուծման մեխանիզմի անօրինական իրացման ԱՄՆ-ի փորձերին՝ յստակեցնելով, որ այդ երկիրը պայմանագրից դուրս գալուց յետոյ չի կարող շահարկել Գործարքը:

Նշելով, որ գործնականում շարունակւում է հակաիրանական ճնշման քաղաքականութիւնը եւ Իրանին անհասանելի են մնում իր տարրական իրաւունքներն, այդ թւում՝ դեղորայքի ներկրման, իսկ իր արտասահմանեան ֆինանսական ռեսուրսները շարունակում են մնալ արգելափակւած:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։