Հա

Քաղաքական

12/06/2021 - 10:40

«Համավարակի պայմաններում, տնտեսական ահաբեկչութիւնը յանցագործութիւն է մարդկութեան դէմ». Արաղչի

ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին արձագանքել է նախօրէին Իրանի հարցերով ԱՄՆ գլխաւոր յանձնակատար Ռոբերտ Մալլիի թւիթերեան գրառմանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին արձագանքել է նախօրէին Իրանի հարցերով ԱՄՆ գլխաւոր յանձնակատար Ռոբերտ Մալլիի թւիթերեան գրառմանը:

«Թրամփը հեռացել է, բայց նրա անօրինական եւ յանցաւոր պատժամիջոցները շարունակում են մնալ: Կոկորդիլոսի արցունքների կարիք չկայ, քանի որ 82 միլիոն իրանցիների տառապանք պատճառելու ԱՄՆ ջանքերը շարունակւում են: Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, տնտեսական ահաբեկչութիւնը յանցագործութիւն է մարդկութեան դէմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արաղչին:

Յիշեցնենք, որ նախօրէին Ռոբերտ Մալլին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ Իրանից պահանջելով յարգել մարդու իրաւունքերը եւ խօսքի ազատութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։